Մակրոնը 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ կնշանակի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 48 ժամվա ընթացքում կնշանակի նոր վարչապետ, չորեքշաբթի օրը հայտարարեց Ելիսեյան պալատը՝ հերքելով նոր ընտրություններ անցկացնելու մասին ենթադրությունները։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին վարչապետ Սեբաստիան Լեկորնուն հայտարարել էր, որ Ֆրանսիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը չի ցանկանում վաղաժամկետ ընտրություններ և պատրաստ է փոխզիջումների գնալ, որոնք կարող են հանգեցնել կառավարության նոր ղեկավարի նշանակմանը «48 ժամվա ընթացքում»։
«Խորհրդարանում կա մեծամասնություն, և այս մեծամասնությունը ձգտում է խուսափել նոր ընտրություններից», - ասել է նա։
Ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Լեկորնուն, որը երկուշաբթի օրը հանկարծակի հրաժարական տվեց պաշտոնավարելուց մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց, ասել է, որ մտադիր չէ մնալ վարչապետ, բայց կարծում է, որ իր ջանքերը հաջող են եղել։
Անցյալ տարվա ընտրություններից հետո ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չի ստացել Ազգային ժողովում։ Սակայն «խորհրդարանում կա բացարձակ մեծամասնություն, և այս մեծամասնությունը դեմ է վաղաժամկետ ընտրություններին», - ասել է Լեկորնուն։

«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
4623:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
7123:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
7622:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
6522:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
8221:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
6821:42
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը
7221:36
«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
7620:30