Կհայտարարվի «զրոյական ժամ» Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացման և գերիների փոխանակման համար

Իսրայելի վարչապետի գրասենյակը հրապարակել է Գազայում մնացած բոլոր պատանդներին վերադարձնելու համար նախատեսված գործողության անվանուը։ Այս գործողության պաշտոնական անվանումն է «Վերադարձ ձեր սահմաններին»։
Ակնկալվում է, որ Իսրայել կվերադառնան 20 ողջ մնացած պատանդներ։ Համաձայնություն է ձեռք բերվել նաև 28 մահացած պատանդների մնացորդների վերադարձի վերաբերյալ։
Սաուդյան Արաբիայի «Ալ-Շարք» հեռուստաալիքը, հղում անելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարության աղբյուրին, հաղորդում է, որ միջնորդները, ինչպես սպասվում է, կհայտարարեն «զրոյական ժամ» Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացման և գերիների փոխանակման համար։ Այս աղբյուրի համաձայն, սա կլինի 72-ժամյա հետհաշվարկի սկիզբը, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը կսկսի հավաքել մնացած պատանդներին և հանձնել նրանց Կարմիր խաչին՝ Իսրայելին հետագա փոխանցման համար։ Միաժամանակ, նախատեսվում է սկսել Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերման գործընթացը Գազայում իրենց ներկայիս դիրքերից։ Հավանաբար, «զրոյական ժամը» կհայտարարվի այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը հաստատի գործարքը։
Մեկ օր առաջ Շարմ էլ Շեյխում ստորագրվեց համաձայնագիր՝ Գազայում հրադադարի առաջին փուլի իրականացման վերաբերյալ, որը, ինչպես սպասվում է, կներառի ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակումը: ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Ուսամա Համդանը կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին ասել է, որ համաձայնագիրը ներկայացնում է «Գազայի հատվածում պատերազմի վերջնական ավարտը»։
Միևնույն ժամանակ, իսրայելական աղբյուրը CNN-ին հայտնել է, որ Իսրայելը չի մտադրվում Սինվար եղբայրների՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի և նրա կրտսեր եղբայր Մուհամմեդի աճյունների վերադարձը ներառել համաձայնագրի «փոխանակման ֆոնդի» մեջ: ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ «բավարարված պահանջների վերջնական ցանկը դեռևս հայտնի չէ», ինչը ցույց է տալիս, որ Սինվար եղբայրների մարմինների վերադարձման պահանջը չի հանվել բանակցությունների սեղանից:

«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
5020:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
5619:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
5219:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
7617:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7917:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7916:42
Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կմնա կալանքի տակ
7816:30
«Ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ պատուհան, տանիքի թիթեղ փոխելու համար». Արման Բաբաջանյան (տեսանյութ)
8215:48