«Տաջիկստանի բնակչության 10%-ը տեղափոխվել է Ռուսաստան». Պուտին

Դուշանբե կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում ապրում և աշխատում է Տաջիկստանի՝ ավելի քան մեկ միլիոն քաղաքացի, որը կազմում է հանրապետության բնակչության մոտավորապես 10%-ը։ 2023 թվականի գնահատականներով՝ Տաջիկստանի բնակչությունը հասել է 10 միլիոնի։ Պուտինը շեշտել է, որ տաջիկ քաղաքացիներն ակտիվորեն ներգրավված են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շինարարության, կոմունալ ծառայությունների, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում՝ զգալի ներդրում ունենալով Ռուսաստանի տնտեսության զարգացման գործում։
Այցի ընթացքում Ռուսաստանը և Տաջիկստանն ստորագրել են համաձայնագրեր տաջիկ աշխատողների բժշկական զննումների և միգրանտ աշխատողների նոր հավաքագրման վերաբերյալ։ Այս միջոցառումները նպատակ ունեն պարզեցնել օրինական զբաղվածությունը։
Այնուամենայնիվ, չնայած Պուտինի՝ պաշտոնապես միգրանտների նկատմամբ դրական դիրքորոշմանը, նրանց աճող թիվը մտահոգություն է առաջացնում ռուսների և Պետդումայի պատգամավորների շրջանում։ Ազգությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Գենադի Սեմիգինը նախկինում նշել էր, որ երկրում ձևավորվում են միգրանտական անկլավներ, ինչը կարող է լուրջ սոցիալական հետևանքներ ունենալ։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանում չկա միգրանտների ճշգրիտ հաշվարկ, և ժամանողների իրական թիվը մնում է անհայտ։

«Ինձ կարոտո՞ւմ էիք, թե՞ չէ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին
1914:12
«Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7313:24
Nvidia-ն լրտեսության մասին հաղորդումների ֆոնին հետաքննություն է սկսել ընկերության ղեկավարի նկատմամբ
14312:55
«Երևանի փոքրամասնության «իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
8811:42
Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում (լուսանկար)
11207:24
«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
15003:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
16802:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
15501:00