Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի․ կիրառվել է գրավ

Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի․ կիրառվել է գրավ
144
Երեկ, 20:18

Ինչպես արդեն հայտնել ենք, «Սրբազան պայքարի» գործով ամբաստանյալ, գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը փոխվել է։

Նրա պաշտպան Աննա Մանթաշյանը «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է, որ Վերաքննիչի որոշմամբ, Մախսուդյանի նկատմամբ սահմանվել է տնային կալանք և կիրառվել գրավ 5 մլն դրամի չափով։

«Պարոն Մախսուդյանն ի վիճակի չէ գրավը վճարելու, սակայն, նրա ընկերներն ու հարազատները պատրաստակամություն են հայտնել վճարելու գումարը։ Իմ պաշտպանյալը շուտով կտեղափոխվի տնային կալանքի, Վերաքննիչը վերացրել է կալանքը որպես խափանման միջոց»,– ասել է պաշտպանը։