Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

669
Շաբաթ, 11 հոկտեմբերի, 2025 թ., 19:48
Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները:
Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը պոկեց 206 կգ ու 211 կգ: Այս վարժությունում Վարազդատ Լալայանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 245 կգ, 250 կգ: Լալայանն այս վարժությունում ևս առաջինն էր:
Երկամարտի 461 կգ արդյունքով՝ Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն է:
Աղբյուրը` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
97127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
35127.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
99927.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
112626.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
42525.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51124.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
53324.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53224.10.2026, 10:24