Իսրայելի ներկայացուցիչը հաստատել է պատանդների ու գերիների փոխանակման ժամը

Իսրայելի կառավարության խոսնակ Շոշ Բեդրոսյանի խոսքով՝ Իսրայելը ակնկալում է, որ պատանդների ազատ արձակումը կսկսվի վաղը՝ տեղական ժամանակով ժամը 4:00-ից 6:00-ի սահմաններում։
Նա պարզաբանեց, որ նշված ժամը կարող է փոխվել՝ հավելելով, որ Իսրայելը լիովին պատրաստ է ցանկացած զարգացման։
«Պատանդների ազատ արձակումը կսկսվի երկուշաբթի վաղ առավոտյան,- ասել է Բեդրոսյանը։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր պատանդները անմիջապես կհանձնվեն Կարմիր խաչին՝ 6-8 մեքենաներով, առանց ՀԱՄԱՍ-ի կողմից կոպիտ գործողությունների»։
Բեդրոսյանը հավելել է. «Մենք ակնկալում ենք, որ բոլոր 20 կենդանի պատանդները անմիջապես կազատ արձակվեն, և դրանից հետո մենք պատրաստ ենք ընդունել մահացածներին»։
Միևնույն ժամանակ, Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Իսրայելը փոխարենն ազատ կարձակի համաձայնեցված արաբ գերիներին։
Բեդրոսյանը հայտարարել է, որ պաղեստինցի գերիները կազատ արձակվեն Գազայի համաձայնագրի շրջանակներում՝ ազատ արձակված պատանդների՝ Իսրայել վերադառնալուց հետո։ Նրա խոսքով՝ հենց Իսրայելն ստանա հաստատում, որ պատանդները վերադարձել են Իսրայելի տարածք, պաղեստինցի գերիները կնստեցվեն ավտոբուսներ. «Հենց որ հաստատումը հասնի, ավտոբուսները կճանապարհվեն»։

Nvidia-ն լրտեսության մասին հաղորդումների ֆոնին հետաքննություն է սկսել ընկերության ղեկավարի նկատմամբ
5012:55
«Երևանի փոքրամասնության «իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
7011:42
Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում (լուսանկար)
10307:24
«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
14203:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
16102:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
15001:00
«Սկսվել է «Ո′չ»-ի արշավ. դուք արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք, ու ... պարտված». Արա Պողոսյան
14700:24
Բեռլինում երիտասարդը Բունդեսթագի շենքից հանել է Գերմանիայի դրոշը և դրա փոխարեն տեղադրել Պաղեստինի դրոշը
33100:13