Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձավ աշխարհի առաջնությունից

Գիշերը Հայաստանի ծանրամարտի հավաքականը Նորվեգիայից վերադարձել է Երևան, նրանց մեծ շուքով դիմավորել են «Զարթնոց» օդանավակայանում։
Հիշեցնենք՝ Վարազդատ Լալայանը դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա ոսկե մեդալակիր է դարձել գերծանր քաշային մարզիկների պայքարում՝ պոկելով 206 կգ ու 211 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրել է 245 կգ, 250 կգ: Լալայանն այս վարժությունում ևս առաջինն է եղել։
Երկամարտի 461 կգ արդյունքով՝ Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն է:
Աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել է 187 կգ: Այս վարժությունում մեր ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով՝ Գարիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում 4-րդն է:
Հայաստանի ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում անհաջող է մասնակցել: Նա չի բարձրացրել 185 կգ ու 187 կգ: Մարտիրոսյանը չի մասնակցել հրում վարժությանը:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
97127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
35127.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
99927.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
112626.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
42525.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51124.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
53324.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53224.10.2026, 10:24