ՀՖՖ ղեկավարությունն անգործության է մատնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայկական ֆուտբոլում հերթական աղաղակող դեպքն է արձանագրվել՝ վերածվելով խայտառակ նախադեպի, որը վտանգի տակ է դնում ոչ միայն ֆուտբոլի հեղինակությունը, այլև մանկապատանեկան սպորտի հիմքերը։
«Անի 2014» և «Աբովյան 2014» թիմերի միջև կայացած հանդիպման ընթացքում, ինչպես հայտնել էինք, «Անի» ակումբի մարզիչն ու անվտանգության աշխատակիցները ծեծել են մրցավար Արմեն Խաչատրյանին։ Այս խայտառակ միջադեպը ոչ թե ցնցեց, այլ կարծես անտարբեր թողեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, որը, դատելով հետագա իրադարձություններից, որոշել է ոչ թե պաշտպանել բռնության ենթարկված մրցավարին, այլ, որոշում է կայացվել, որ 2025-2026 մրցաշրջանի մանկապատանեկան մի շարք տարիքային առաջնություններ այլեւս մրցավարներով չեն սպասարկվի։ Այլ կերպ ասած՝ ՀՖՖ-ն հրաժարվում է իր հիմնական գործառույթներից՝ պատասխանատվությունը թողնելով հենց ակումբների վրա։ Այո, այո՝ այն ակումբների, որոնց ներկայացուցիչներն արդեն հասցրել են ծեծի ենթարկել մրցավարին։
Փոխանակ պաշտպանելու սեփական աշխատակցին, ապահովելու կարգապահություն և պատասխանատվություն՝ ՀՖՖ-ն հայտարարում է, որ այսուհետև խաղերը կսպասարկեն հենց դաշտի տեր ակումբների մարզիչներն ու ֆուտբոլիստները։ Միջադեպը քննվում է ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից»:

«Իսպանիային դիմակայում էին ոչ թե արժանի մարզիկներ, այլ արգենտինական մոզիներ». Սուրեն Սահակյան
399Երեկ, 00:48
Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը
42221.07.2026, 21:54
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանը
44021.07.2026, 20:18
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
43321.07.2026, 19:36
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել ԱԱ-2026-ի եզրափակչում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ (տեսանյութ)
125621.07.2026, 12:09
ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից՝ գրանցելով նոր ռեկորդ
211921.07.2026, 01:10
Արայիկ Հարությունյանը՝ ՀԱՕԿ նախագա՞հ
43820.07.2026, 23:18
«Մեսսին ֆուտբոլային հանճար է․ ափսոս է, որ այսպիսի թիմի կազմում է»․ Գոռ Աբրահամյան
48120.07.2026, 17:24