«Հավաքականի ավագը երկրպագուներից ներողություն խնդրել պատրաստվո՞ւմ է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչին հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում կարծես թե հարց չի տրվել հետևյալ դրվագի մասին. երբ առաջին խաղակեսում վիրակապում էին Բարսեղյանին, նա տրիբունաների հետ կարծես թե ինչ-որ «հարաբերություններ պարզելու» մեջ էր՝ այնտեղից սուլում էին, ինքը դաշտից ծափահարում էր:
Տրիբունաները սուլում են, դա նրանց «գործն» է, ֆուտբոլիստի գործը սադրանքների չտրվելն է:
Այդ դրվագում երևաց, որ Բարսեղյանը տրվում է սադրանքի:
Հետաքրքիր է, Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը տեսա՞վ այդ դրվագը, ֆիքսե՞ց, ընդմիջմանը հատուկ ուշադրության արժանացրե՞ց Բարսեղյանի հոգեբանական վիճակը:
Որովհետև, երբ մարզիչն ասում է՝ ֆուտբոլիստի սխալը իմ սխալն է, հնչեղ է իհարկե, բայց սխալը շատ կոնկրետ հասկացություն է, շատ կոնկրետ աշխատանքի թերակատարում կամ չկատարում: Ըստ այդմ հարցը պետք է լինի թերևս կոնկրետ՝ նկատե՞լ եք «ահազանգ» դրվագը, եթե ոչ՝ ինչո՞ւ, եթե այո՝ ինչո՞ւ չեք նկատել:
Կրկնեմ, ափսոս էր խաղը, որովհետև, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, անցած չորս խաղերից՝ լավագունն էր: Այո, եթե մյուս խաղերում Հայաստանը լավ հատվածներ ու դրվագներ է անցկացրելլ, ապա այս խաղը մի ամբողջ կայուն խաղակես է անցկացրել:
Մեկ էլ՝ իսկ հավաքականի ավագը երկրպագուներից ներողություն խնդրել պատրաստվում է»:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
97127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
35127.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
99927.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
112626.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
42525.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51124.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
53324.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53224.10.2026, 10:24