Վրաստանի ՆԳՆ-ն տուգանել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարին

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը 5000 լարիով (մոտ 1800 դոլար) տուգանել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին՝ Թբիլիսիում հանրահավաքին մասնակցելու ժամանակ ճանապարհն անօրինական փակելու համար։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն էր հայտնել Էլինա Վալտոնենի այցի վերաբերյալ և բողոքի նոտա էր հղել ԵԱՀԿ քարտուղարությանը և մասնակից պետություններին։ ԵԱՀԿ քարտուղարությանը ուղարկված նոտայում նախարարությունը նշում է, որ Վրաստան կատարած պաշտոնական այցից բացի, նախարար Վալտոնենը միացել է փողոցում մարդկանց փոքր խմբի կողմից անցկացված հակակառավարական հանրահավաքին և հայտարարություն է արել, որը փորձ է միջազգային հանրությանը մոլորեցնել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Իսկ հոկտեմբերի 15-ին հայտնի էր դարձել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը, քանի որ նա մասնակցել է Թբիլիսիում անցկացվող հանրահավաքին։

«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
4620:30
«Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ»․ Բենիամին Մաթևոսյան
7720:00
Փաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր (տեսանյութ)
6219:48
«Ակնկալում եմ, որ ընդդիմադիր պատգամավորներն արժանի պատասխան կտան Արսենին պիտակավորելու փորձ անողին»․ Արթուր Սուքոյան
8318:30
«Քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքը և առկա մարտահրավերները»․ ՊԵԿ
8018:06
Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերն Իրանի կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ
18917:55
«Քաղաքականության ամենամեծ ճգնաժամը քաղաքական բարոյականության անկումն է»․ Մհեր Մելքոնյան
8417:06
«Երկու ընդդիմադիր գործիչ, երկու ողբերգական մահ»․ Մեսրոպ Եսայան
8916:48