«ԵՄ-ն կմասնակցի՞ «Թրամփի ուղի» նախագծին»․ հարց՝ Վասիլիս Մարագոսին

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը պատասխանելով հարցին՝ ԵՄ-ն կմասնակցի՞ «Թրամփի ուղի» նախագծին, հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է մասնակցել տարածաշրջանում իրականացվող բոլոր ենթակառուցվածքային նախագծերին, և որ ԵՄ-ն կապի մեջ է ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ այլ գործընկերների հետ։
«Անցյալ շաբաթ ես Բրյուսելում էի՝ «Global Gateway» ֆորումին, որին ներկա էին մի շարք առաջնորդներ ամբողջ աշխարհից, ներառյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք քննարկեցինք, թե ինչպես է Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի միջև կապը զարգանալու հաջորդ փուլում, որը կներառի ամբողջ տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանը»,-ասել է Մարագոսը։
Դեսպանը նաև նշել է որ օգոստոսի 8-ին Վաշինգթոնում տեղի ունեցած միջոցառումն ու հանդիպումները ողջունվել են ԵՄ-ի կողմից, և ԵՄ-ն բոլոր հանդիպումներում և բոլոր հանրային միջոցառումների ժամանակ հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում նախաձեռնություններին։
Ավելացնենք, որ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ եվրոպացի դիվանագետների և զարգացման գործակալությունների ղեկավարների ներկայացուցչական պատվիրակությունն այսօր այցելել է Սյունիքի մարզ։

«Դիլիջանում 1 միլիարդ դրամանոց ծրագիրը երկարաձգել են, սակայն սարքածն արդեն քանդվել է». Ոսկան Սարգսյան
1303:06
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան
4402:12
«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
6101:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
112Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
84Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
94Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
165Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
116Երեկ, 17:06