«Թրամփ-Պուտին հանդիպումը հույսերն ամրապնդում է»․ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպումը «ավելի է ամրապնդում հույսը» հակամարտության ավարտի վերաբերյալ: Նա այս հայտարարությունն արել է Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում։
«Նախագահ Թրամփը գիտակցում է իր պատասխանատվությունը: Նա նաև գիտակցում է իր համար առկա հնարավորությունները: Եթե Գազայում պատերազմը դադարեցնելու 20 կետանոց ծրագիրը պետք է դառնա այս նախագահության հաջողության մոդել, ապա նա կշարունակի ուշադրություն դարձնել Ուկրաինային և կձգտի դադարեցնել պատերազմը», - ասել է Մերցը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Զրույցի ընթացքում նրանք համաձայնվել են անձնական հանդիպման Բուդապեշտում: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վստահեցրել է, որ բանակցությունները կլինեն «հուսալի և անվտանգ»:

«Մարդու կյանքը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի գին»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
3019:48
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ
3119:24
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
6719:06
«Էս երկրում մարդասպաններն ազատության մեջ են, ընդդիմադիրները մեռնում են բանտերում»․ Լիա Սարգսյան
7318:12
«Նիկոլը ստիպում է մոռանալ, որ հայ ազատագրական շարժումները ձևավորվել են խորհրդային իշխանության հաստատումից շատ առաջ»․ Արմեն Հովասափյան
8417:36
«Քաղաքապետին լսելիս՝ անեկդոտ հիշեցի»․ Քրիստինա Վարդանյան
8817:36
«Եվրոպայում հասարակությունն այլևս չի հանդուրժելու իր հաշվին Ուկրաինային անվերջ աջակցելը»․ Արտակ Զաքարյան
6817:30
«Հավատում եք, որ մեր Սահմանադրությունը Ալիևի պարտադրանքո՞վ չի փոխում»․ Նաիրա Կարապետյան
7517:18