Երկուշաբթի, 20 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե

Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
171
Այսօր, 15:24

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քիչ առաջ դուրս եկավ քաղաքապետարանի հետնամուտքից և ուժայինների ուղեկցությամբ մոտեցավ ավտոմեքենային։ Նրան վազելով հեռացրեցին շենքից, քանի որ հարյուրավոր քաղաքացիներ շենքի դիմաց պատրաստվում էին խոչընդոտել քաղաքապետի ձերբակալմանը։ «Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե»,- հայտարարել է Ղուկասյանի փաստաբանը: