Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքները կասեցվել են

Վաշինգթոնը դադարեցրել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որոնք հայտարարվել էին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև անցյալ շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո: Այս մասին հայտնել է NBC News-ի թղթակից Գարեթ Հաակեն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի:
NBC News-ի փոխանցմամբ՝ Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները ներկայում «կասեցված են»: Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ Թրամփը կարծում է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ուկրաինան ներկայում պատրաստ չեն առաջ շարժվել բանակցություններում:
Բուդապեշտում հանդիպումը, որը Թրամփը հույս ուներ անցկացնել հաջորդ երկու շաբաթների ընթացքում, կասկածի տակ է դրվել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Պուտինը պատրաստ չէ հրաժարվել իր պահանջներից, Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ եվրոպացի դիվանագետները: Այս շաբաթ նախատեսված՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև նախատեսված նախապատրաստական հանդիպումը չեղարկվել է: Սա նշանակում է, որ ամերիկացիները պատրաստ չեն գագաթնաժողովին, պնդում են Reuters-ի աղբյուրները:
«Ռուսները չափազանց շատ բան էին ուզում, և ամերիկացիների համար պարզ դարձավ, որ Թրամփը Բուդապեշտում համաձայնության չի հասնի»,- ասել է պաշտոնյաներից մեկը: Մեկ այլ անձ ասել է, որ Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել Անքորիջի հանդիպումից ի վեր. Ռուսաստանը դեռևս հրաժարվում է դադարեցնել մարտերը ներկայիս առաջնագծի երկայնքով:
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպում մոտ ապագայում նախատեսված չէ: Պաշտոնյայի խոսքով՝ ամերիկացի առաջնորդը «մոտ ապագայում» Պուտինի հետ հանդիպելու ծրագրեր չունի:

Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
4819:06
«Էս երկրում մարդասպաններն ազատության մեջ են, ընդդիմադիրները մեռնում են բանտերում»․ Լիա Սարգսյան
6218:12
«Նիկոլը ստիպում է մոռանալ, որ հայ ազատագրական շարժումները ձևավորվել են խորհրդային իշխանության հաստատումից շատ առաջ»․ Արմեն Հովասափյան
7417:36
«Քաղաքապետին լսելիս՝ անեկդոտ հիշեցի»․ Քրիստինա Վարդանյան
7917:36
«Եվրոպայում հասարակությունն այլևս չի հանդուրժելու իր հաշվին Ուկրաինային անվերջ աջակցելը»․ Արտակ Զաքարյան
6517:30
«Հավատում եք, որ մեր Սահմանադրությունը Ալիևի պարտադրանքո՞վ չի փոխում»․ Նաիրա Կարապետյան
7217:18
«Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել»․ Ուրալօղլու
12617:06
«Ինչ վերաբերում է քաղաքապետ դառնալու խոսակցություններին, ասեմ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9617:00