Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Աշխատանքային պայմանագիր մենք չենք կնքում». Ստեփան Ասատրյան

«Աշխատանքային պայմանագիր մենք չենք կնքում». Ստեփան Ասատրյան
138
Այսօր, 18:36

Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանը վանքի բակում լրագրողների հետ զրույցում նշեց, թե ինքն է աջակցության արժանի. «Տարիուկես է՝ ես հալածված կերպար եմ, ստորացված կերպար եմ իմ վերադասի կողմից: Դուք պիտի հալածվողների կողմից լինեիք: Ես կարգալույծ եմ եղել, որովհետև ասել եմ՝ եկեղեցու մեջ խնդիր կա»:
Նա նաև փաստեց. «Աշխատանքային պայմանագիր մենք չենք կնքում: Երբ հոգևորական ենք դառնում, պայմանագիր չենք կնքում մարդու հետ, պայման ենք կապում Աստծո հետ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը մեղադրել էր Մայր աթոռին, իբրև թե վերջինը խախտել է արդեն իսկ նախին Տեր Արամ անունով հոգևորականի, այժմ՝ Ստեփամ Ասատրյանի աշխատանքային իրավունքը և 2 ամիս առաջ չի զգուշացրել կարգալույծ արվելու մասին: