Շաբաթ, 25 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սա միայն էթիկայի հարց չէ, այլ օրենքների և միջազգային մի շարք պարտավորությունների խախտում է»․ Արթուր Պապյան

«Սա միայն էթիկայի հարց չէ, այլ օրենքների և միջազգային մի շարք պարտավորությունների խախտում է»․ Արթուր Պապյան
229
Այսօր, 18:24

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համացանցում հայտնվել են ինչ-որ գաղտնի տեսագրված տեսանյութեր, որոնցում իբր թե կուսակրոն հոգևորականը կնոջ հետ սեռական ակտում է ներգրավված։
Սկսենք նրանից, որ բացարձակ ոչ մի նշանակություն չունի՝ անձը հոգևորական է, քաղաքական գործիչ, թե մասնավոր անձ։ Իրականում նույնիսկ կարևոր չէ՝ տեսանյութում իսկապե՞ս տվյալ հոգևորականն է, թե ոչ։
Անձնական կյանքի խախտումն ու գաղտնի ձայնագրությունների կամ տեսանյութերի հրապարակումը որևէ կերպ չի կարող արդարացվել՝ ո՛չ քաղաքական պայքարի, ո՛չ հասարակական շահի, ո՛չ անձնական վրեժի, ո՛չ էլ քարոզչության նպատակով։
Այսպիսի քայլերը խաթարում են վստահությունը, արժեզրկում են ինստիտուտները և նսեմացնում են մարդկային արժանապատվությունը։
Սա պարզապես էթիկայի հարց չէ՝ սա թե՛ ՀՀ Սահմանադրության ու մի շարք օրենքների, այնպես էլ միջազգային մի շարք պարտավորությունների խախտում է, որը հակասում է ժողովրդավարական արժեքների հիմքերին»։

Աղբյուրը`   Արթուր Պապյան