«Հրադադարի ծրագիրը պատրաստ կլինի 7-10 օրում, բայց Պուտինը դժվար թե ընդունի այն»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է՝ քիչ հավանական է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունի «Վճռականների կոալիցիայի» առաջարկած խաղաղության պլանը, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։
Զելենսկու խոսքով՝ ծրագիրը պետք է լինի կարճ և չպարունակի չափազանց շատ մանրամասներ։ «Օրինակ՝ ծրագիր կրակի դադարեցման մասին։ Մենք որոշեցինք, որ առաջիկա մեկ շաբաթվա կամ տասն օրվա ընթացքում կաշխատենք դրա վրա»,- նշել է նա և հավելել, որ կասկածանքով է վերաբերվում Պուտինի կողմից ցանկացած խաղաղության ծրագիր ընդունելու պատրաստակամությանը։
Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ «Վճռականների կոալիցիան» Ուկրաինայի համար մշակել է խաղաղության պլան մինչև 2025 թվականի ավարտը։
Այդ ժամանակ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ Պուտինին հաղթելու և Ուկրաինայում պատերազմը ավարտելու համար ԱՄՆ-ն և «Վճռականների կոալիցիան» պետք է գործեն միասին։

«Էս երկրում մարդшսպաններն ազատության մեջ են, ընդդիմադիրները մեռնում են բանտերում»․ Լիա Սարգսյան
518:12
«Նիկոլը ստիպում է մոռանալ, որ հայ ազատագրական շարժումները ձևավորվել են խորհրդային իշխանության հաստատումից շատ առաջ»․ Արմեն Հովասափյան
4117:36
«Քաղաքապետին լսելիս՝ անեկդոտ հիշեցի»․ Քրիստինա Վարդանյան
5617:36
«Եվրոպայում հասարակությունն այլևս չի հանդուրժելու իր հաշվին Ուկրաինային անվերջ աջակցելը»․ Արտակ Զաքարյան
4617:30
«Հավատում եք, որ մեր Սահմանադրությունը Ալիևի պարտադրանքո՞վ չի փոխում»․ Նաիրա Կարապետյան
6117:18
«Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել»․ Ուրալօղլու
10417:06
«Ինչ վերաբերում է քաղաքապետ դառնալու խոսակցություններին, ասեմ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8117:00
«Եթե նպատակը ցուցադրական պատիժ բեմադրելը չլիներ, նա, անկասկած, կալանավայրում չէր գտնվի»․ Վարդան Հարությունյան
7016:48