Մեծ Բրիտանիան պայմանագիր է կնքել Թուրքիային 20 Eurofighter Typhoon կործանիչ վաճառելու վերաբերյալ

Մեծ Բրիտանիան պայմանագիր է կնքել Թուրքիային 20 Eurofighter Typhoon կործանիչ ինքնաթիռ վաճառելու վերաբերյալ, հաղորդում է Bloomberg-ը։
Այս ինքնաթիռների արժեքը 8 միլիարդ ֆունթ սթերլինգ է։
Կործանիչ ինքնաթիռների գործարքը նոր փուլ է մտցնում Անկարայի և Լոնդոնի միջև հարաբերություններում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ես այս քայլը համարում եմ նոր փուլ մեր ռազմավարական հարաբերություններում՝ որպես երկու մտերիմ դաշնակիցներ։ Ես հավատում եմ, որ Մեծ Բրիտանիայի հետ այս համագործակցությունը կբացի դռներ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի համար», - ասել է Թուրքիայի նախագահը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Էրդողանը նաև նշել է, որ առևտրային և պաշտպանական հարաբերությունները Սթարմերի հետ իր սերտ երկխոսության կենտրոնում են։
«Մենք պատրաստ ենք մեր առևտրի ծավալը հասցնել 30 միլիարդ դոլարի, ապա՝ 40 միլիարդ դոլարի։ Մենք նաև հատուկ շեշտադրում ենք կատարում փոխադարձ ներդրումների և էներգետիկայի ու պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման վրա։ Ես հավատում եմ, որ մենք մեր ռազմավարական գործընկերությունը կբարձրացնենք նոր մակարդակի», - նշել է Թուրքիայի առաջնորդը։

«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
6217:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6917:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7116:42
Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կմնա կալանքի տակ
7016:30
«Ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ պատուհան, տանիքի թիթեղ փոխելու համար». Արման Բաբաջանյան (տեսանյութ)
7715:48
«Տպավորություն է՝ պետությունների ղեկավարները միմյանց հետ մրցում են, թե ով է ավելի գիժ ու անսանձ»․ Նարինե Կիրակոսյան
7315:24
Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից կտավներ են գողացել
18115:07
«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
8413:24