Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը». Ռուբեն Մելիքյան

«Տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը». Ռուբեն Մելիքյան
158
Այսօր, 00:24

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խնդրում եմ՝ անցնել լինքով և լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։
Տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը՝ Հովհաննավանքի իրենց կուսակցական «միջոցառման» անշեղ ընթացքն ապահովելու համար։ «Հարկադրաբար ներկայացնելու» ակնհայտ ապօրինի որոշմամբ ոստիկաններին հրահանգել են բերման ենթարկել Տեր Փառենին՝ կարծելով, թե ուղևորվում է Հովհաննավանք։ Ոստիկանները «ձեռ են քաշել» Տեր Փառենից միայն այն բանից հետո, երբ համոզվել են, որ Տեր Փառենը Սբ.Պատարագ մատուցելու է մեկնում ոչ թե օկուպացված Հովհաննավանք, այլ Սաղմոսավանք։
Ոստիկանությունը կամաց-կամաց վերածում են աղանդավորական-կուսակցական շահերը սպասարկող զինված խմբավորման, հետո էլ զարմանում եք հանցավորության, հատկապես՝ սպանությունների ու թմրամիջոցների շրջանառության կտրուկ աճից։
Խոսքեր պարզապես չկան։ Խնդրում եմ պարտադիր լսել ձայնագրությունը:
ՀԳ. Հիանում եմ մեր Մայր Եկեղեցու արժանապատիվ Տեր Հայրերի տոկունությամբ, հանդարտությամբ, իմաստնությամբ»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան