Չորեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախը հանձնած Արարատ Միրզոյանը խոստովանել է, որ նախկինների ժամանակ ինքնասպան է եղել». Հովհաննես Իշխանյան

«Արցախը հանձնած Արարատ Միրզոյանը խոստովանել է, որ նախկինների ժամանակ ինքնասպան է եղել». Հովհաննես Իշխանյան
210
Երեկ, 22:48

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արցախը հանձնած Արարատ Միրզոյանը խոստովանել է, որ նախկինների ժամանակ ինքնասպան է եղել:
Այսպես.
Նա ասել է, որ իր՝ ընդդիմադիր եղած ժամանակ ընդդիմադիրներին սպանում էին:
Բայց Արարատ Միրզոյանը խոստովանել է, որ իր ընդդիմադիր եղած ժամանակ եղել է ԱԱԾ-ի գործակալ:
Հետևաբար, ինքը մասնակցում էր ընդդիմության անդամների սպանություններին:
Հետևաբար, եթե ինքը, բացի ԱԱԾ-ի գործակալ լինելուց նաև ընդդիմադիր էր, ապա ինքը մասնակցել է իր սպանությանը, հետևաբար՝ ինքնասպան է եղել:
Այ, սենց դավաճան վիճակ, հետո էլ ասում են՝ էս մարդուն նոյեմբերի 9-ին ուզում էին սպանեին, փաստորեն արդեն մեռած ա էղել»: