Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն

590
Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ., 20:42
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը երեք հաջող մոտեցմամբ պոկեց 131 կգ, 136 կգ, 143 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
«Հրում վարժությունում նա բարձրացրեց 166 կգ, հետո 175 կգ՝ դառնալով ԵԱ-ի նոր ռեկորդակիր: Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր:
Երկամարտի 318 կգ արդյունքով՝ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:
Հավաքականի ավագ մարզիչ՝ Մելիք Ղուկասյան
Երկրորդ մարզիչ՝ Դավիթ Մուրադյան
Նարեկ Գրիգորյանի անձնական մարզիչ՝ Մհեր Պողոսյան»,- նշված է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
96427.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
34827.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
99227.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
111926.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
42325.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
50924.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
53124.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53024.10.2026, 10:24