Օրբանը մտադիր է Հունգարիայի համար բացառությունների հասնել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մտադիր է նոյեմբերի 7-ին Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ համոզել նրան էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից մի քանի բացառություններ անելու անհրաժեշտության մեջ։
Նա հայտարարել է, որ կփորձի ամերիկացի առաջնորդին բացատրել, որ դա անհրաժեշտ է Հունգարիային՝ իր էներգետիկ անվտանգությունը պահպանելու համար։
Օրբանը նշել է, որ Հունգարիան ուղիղ ծովային հաղորդակցություն չունի և ստիպված է ապավինել խողովակաշարերով նավթի և գազի մատակարարմանը, և ամերիկացիները պետք է տեղյակ լինեն այդ դժվարությունների մասին:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Ռոսնեֆտը», «Լուկօյլը» և այդ ընկերությունների 34 դուստր ձեռնարկությունները ներառել էր հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթում, որը լիովին ուժի մեջ կմտնի նոյեմբերի 21-ին։

«Քաղաքապետին լսելիս՝ անեկդոտ հիշեցի»․ Քրիստինա Վարդանյան
617:36
«Եվրոպայում հասարակությունն այլևս չի հանդուրժելու իր հաշվին Ուկրաինային անվերջ աջակցելը»․ Արտակ Զաքարյան
1817:30
«Հավատում եք, որ մեր Սահմանադրությունը Ալիևի պարտադրանքո՞վ չի փոխում»․ Նաիրա Կարապետյան
4517:18
«Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել»․ Ուրալօղլու
8117:06
«Ինչ վերաբերում է քաղաքապետ դառնալու խոսակցություններին, ասեմ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6517:00
«Եթե նպատակը ցուցադրական պատիժ բեմադրելը չլիներ, նա, անկասկած, կալանավայրում չէր գտնվի»․ Վարդան Հարությունյան
5816:48
«Քաղաքական սկզբունքայնությունը սեփական երկրի ճակատագիրը կուսակցական հաշիվների զոհասեղանին դնելը չէ»․ Արմեն Խաչատրյան
5916:42
«ՀԱՊԿ-ն դուռը չի փակում Հայաստանի առաջ»․ Լավրով
11016:24