Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Ընկալյալ կարգի համաձայն հավատացելոց երկրպագության համար դուրս էր բերվել նաև Սկևռայի սրբոց մասանց պահարանը։
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաններ և ուխտավոր հայորդիներ:
Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:
Պատարագիչ Սրբազանն իր քարոզում շնորհավորեց Հայոց Հովվապետին օծման ու գահակալության տարեդարձի կապակցությամբ և անդրադարձավ Վեհափառ Հայրապետի հոգևոր, մշակութային, կրթական ու եկեղեցաշեն գործունեությանը և մեծաթիվ ձեռքբերումներին՝ մաղթելով անսասան հովվապետություն՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն Հայրենիքի։
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի:
Ներկաներն աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա գահակալության համար:

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
5102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
7300:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
86Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
98Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
114Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
180Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
93Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
108Երեկ, 17:12