Բեռլինում սիրիացի է ձերբակալվել ահաբեկչական հարձակում պլանավորելու կասկածանքով

Բեռլինի ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա սիրիացի քաղաքացու՝ իսլամիստական մոտիվներով ահաբեկչական հարձակում պլանավորելու կասկածանքով: Բեռլինի գլխավոր դատախազության խոսնակը կիրակի՝ նոյեմբերի 2-ին, հայտարարել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել նախորդ օրը մայրաքաղաքի Նոյկյոլն շրջանում: Ձերբակալվածը կասկածվում է «ջիհադիստական դրդապատճառներով ահաբեկչական հարձակում» պլանավորելու մեջ՝ առանց մանրամասնելու, թե արդյոք հարձակում պլանավորվել է Գերմանիայի մայրաքաղաքում:
Bild թերթը հաղորդել է, որ կասկածյալ Աբդալլահ Ռ-ի տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր պատրաստելու համար պիտանի նյութեր: Թերթը նշում է, որ կասկածյալը դրանց արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչները պատվիրել է առցանց: Խուզարկվել են Բեռլինում բնակվող տղամարդու երեք բնակարաններ, որոնցում խուզարկություններին մասնակցել են ոստիկանության հատուկ նշանակության ուժերի (SEK) աշխատակիցներ: Ձերբակալված սիրիացին, ամենայն հավանականությամբ, ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն») կողմնակից է:
Bild-ի փոխանցմամբ, գերմանական հետախուզական գործակալությունները քննարկում են այն հնարավորությունը, որ Աբդալլահ Ռ-ն պլանավորել է ինքնասպանական հարձակում: Նա, ըստ երևույթին, «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական կազմակերպության կողմնակից է, որի քարոզչությունը բազմիցս տարածել է սոցիալական ցանցերում: Հաղորդման համաձայն՝ 22-ամյա տղամարդը 2023 թվականից ի վեր բնակվել է Գերմանիայում՝ որպես ապաստան խնդրող և, հետևաբար, պարտավոր չէր լքել երկիրը։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
5102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
7300:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
86Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
98Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
114Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
180Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
93Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
108Երեկ, 17:12