«Այս երեխաները ոչինչ չեն արել, բայց օգտատերը նրանց մեղադրում է անդաստիարակ լինելու մեջ». Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ են արել էս երեխեքը: Ոչինչ, վայելում են իրենց պատանեկությունը:
Սոցիալական ցանցերը մեծ հնարավորություն են տալիս վերհանելու խնդիրները, որպեսզի դրանք լուծվեն: Բայց չափ ու սահմանն անցնելն առաջին հերթին վնասում է օգտատիրոջը:
Հիմա Գոռ Ղարաբաղցյան անունով օգտատերը, որին չեմ ճանաչում ու որի տեսանյութը պտտվում է համացանցում, նույն տեսանյութի երեխեքին մեղադրում է անդաստիարակ լինելու մեջ: Նայեցի տեսանյութը, ու որևէ բան չտեսա: Չեմ հասկանում մեր այս սերնդին քառակուսի, հոմոսովետիկուս դարձնելու մոլուցքը:
Սիրելի երեխեք, սիրելի պատանիներ, վայելեք Ձեր ազատ երկիրը, բանի տեղ մի դրեք այսօրինակ օգտատերերին, միևնույն ժամանակ իմացեք համակեցության կանոնները, որոնք այս տեսանյութում, կրկնում են, էս հրաշալի երեխեքը չեն խախտել: Իրենց համար վայելում են պատանեկությունը»:

Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
129Երեկ, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
33025.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
35324.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
70720.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
157630.09.2026, 14:00
«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
160428.09.2026, 09:42
Վեցամյա աղջիկը Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդը 3 օրվա ընթացքում երկու անգամ գերազանցել է (տեսանյութ)
799823.09.2026, 21:49
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
296102.09.2026, 20:06