«Գտնվելով Բաքվում` ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով»․ Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ «Ավրորայի» 10-ամյակի կապակցությամբ․««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության 10-ամյակի կապակցությամբ նախաձեռնության համահիմնադիր, ներկայում Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը, կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի միջոցով, ուղերձ է փոխանցել «Ավրորայի» համայնքին: Ստորև ներկայացվում է ուղերձը.
«Սիրելի՛ ընկերներ, աջակիցներ և գործընկերներ,
Նախևառաջ՝ շնորհակալ եմ։ Ձեր հավատքը, առատաձեռնությունն ու վստահությունը հնարավոր դարձրին այն, ինչը մի ժամանակ անհնար էր թվում։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին, անձնապես ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին ինձ և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հենց նրանց նվիրվածությունը վառեց այն կայծը, որն ի վերջո վերածվեց «Ավրորա» շարժման։
Երբ 2014 թվականին մեր ընտանիքն առաջին անգամ ձեռնամուխ եղավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մարդասիրական մրցանակի կյանքի կոչմանը, մենք այն պատկերացնում էինք որպես ութ տարվա ճանապարհ՝ մինչև 2023 թվականը՝ հուսալով, որ «Ավրորան» կվերածվի միջազգային շարժման՝ ունենալով արմատներ Հայաստանում և երախտագիտության գործուն առաքելություն, որը կշարունակեն ուրիշները։
Համավարակի պատճառով մեր նախանշած ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականը, երբ Երևանում բացվեց Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակը՝ որպես երախտագիտության և հույսի խորհրդանիշ։ Այս իրադարձությունը դարձավ նաև հանգրվանային՝ ազդարարելով իմ ակտիվ մասնակցության ավարտը։
Ես խորապես շնորհակալ եմ Նուբարին և Վարդանին, ովքեր ի սկզբանե աջակցեցին նախաձեռնությանը որպես համահիմնադիրներ։ Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում Նուբարին և նրա ընտանիքին՝ 2023 թվականից հետո «Ավրորայի» առաջնորդությունը ստանձնելու և այն հաջորդ փուլ տանելու համար։ Հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում տեղակայված լինելու դեպքում էլ այն կշարունակի պահպանել իր հայկական արմատները։
Շնորհակալություն եմ հայտնում խորհրդի և ընտրող հանձնաժողովի բոլոր անդամներին՝ «Ավրորայի» առաքելությանը նվիրված լինելու, քրտնաջան աշխատանքի և հանձնառության, ինչպես նաև՝ այն իսկապես եզակի երևույթ դարձնելու գործում ձեր աջակցության համար։
«Ավրորայի» հիմքում դրված գաղափարը՝ Երախտագիտությունը, մարդկային հիմնարար արժեք է։ Մեկնաբանելով Սբ Ֆրանցիսկոսի մտքերը՝ կցանկանայի ընդգծել, որ «երախտագիտությունն է ծնում ամենաիսկական ցնծությունը»։ Եվ իսկապես, գործուն երախտագիտությունը, կամ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»-ը առողջ ու կարեկից ցանկացած համայնքի առանցքում է։
Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում «Ավրորայի» ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, և «Ավրորայի» հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին:
Նախաձեռնության 10-ամյակի կապակցությամբ «Ավրորային» մաղթում եմ շարունակական հաջողություններ՝ խորը հավատով, որ երախտագիտությունը կշարունակվի արտահայտվել գործով։
Երախտագիտությամբ և հույսով՝
Ռուբեն Վարդանյան»։

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա
7522:30
«Մի տարակուսեք, թե խի եք սենց խուրդվում». Արգիշտի Կիվիրյան
3622:06
Ռուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը
6121:49
Տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը թեթև և միջին ծանրության
6021:36
«Ադրբեջանցիների նախնիներին հենց թուրքերն են ցեղասպանել». Արթուր Դանիելյան
5820:54
««Առաջին ալիք»-ը պարտավոր է պատմել՝ ինչպես է ԵԱՀԿ-ի թուրք քարտուղարը խոստացել աջակցել Նիկոլ Ճաշինյանին եկեղեցու դեմ ահաբեկչության գործում». Հովհաննես Իշխանյան
4720:12
«Նիկոլ Փաշինյանն արդեն գիտի, որ ներքին մթնոլորտը պատրաստ է ավտորիտար շրջադարձի». Լիաննա Խաչատրյան
6918:42
Պետդուման ընդունել է օրենք, որը խստացնում է ներգաղթյալների և նրանց ընտանիքների՝ Ռուսաստանում մնալու կանոնները
11118:29