Վրաստանում ընդդիմության առաջնորդների դեմ քրեական գործեր են հարուցվել

Վրաստանում քրեական գործեր են հարուցվել ութ ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ՝ նրանց մեղադրելով պետության դեմ հանցագործությունների մեջ։ Այս մասին հաղորդել է «Ռուսթավի 2»-ը՝ հղում անելով գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեի հայտարարությանը։
Գործով մեղադրյալների թվում են՝ Վրաստանի նախկին նախագահ և «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին, «Աղմաշենեբելի» ռազմավարության կուսակցության հիմնադիր Գիորգի Վաշաձեն, «Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդներ Նիկա Գվարամիան, Զուրաբ Ջափարիձեն և Էլենե Խոշտարիան, «Ախալի» կուսակցության հիմնադիր Նիկա Մելիան, ինչպես նաև «Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն։
Գլխավոր դատախազի խոսքով՝ ընդդիմադիր գործիչները մեղադրվում են հետևյալ հանցագործությունների մեջ՝ դիվերսիա, օտարերկրյա պետության դեմ թշնամական գործունեությանն օժանդակություն և դրդում, Վրաստանի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործունեության ֆինանսավորում, սահմանադրական կարգի բռնի փոփոխության և պետական իշխանության տապալման կոչեր։
Անվանված ընդդիմադիր գործիչները մեղադրվում են նաև օտարերկրյա կառավարություններին Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ պաշտոնյաների մասին տեղեկատվություն տրամադրելու մեջ, որպեսզի նրանք կարողանան ընդգրկվել պատժամիջոցների ցուցակներում: Բոլոր մեղադրյալները, բացի բանտարկված Սաակաշվիլիից, մեղադրվում են 2024 թվականի աշնանը խորհրդարանական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերը արմատականացնելուն ուղղված «ակտիվ փողոցային գործունեության» մեջ: «Այս անձինք հրապարակայնորեն կոչ են արել հեղափոխության, կառավարության տապալման, կառավարության փլուզման, կառավարական շենքերի պիկետների և իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ֆիզիկական բախման»,- հայտարարել է Գվարակիձեն։
Նախկինում Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն, Նիկա Գվարամիան, Նիկա Մելիան, Զուրաբ Ջափարիձեն և Գիորգի Վաշաձեն դատապարտվել են յոթից ութ ամսվա ազատազրկման՝ խորհրդարանական հանձնաժողովի առջև ցուցմունք տալուց հրաժարվելու համար: Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին:

Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում (լուսանկար)
7307:24
«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
12103:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
13702:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
12801:00
«Սկսվել է «Ո′չ»-ի արշավ. դուք արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք, ու ... պարտված». Արա Պողոսյան
13700:24
Բեռլինում երիտասարդը Բունդեսթագի շենքից հանել է Գերմանիայի դրոշը և դրա փոխարեն տեղադրել Պաղեստինի դրոշը
28300:13
Թրամփը վենեսուելացի միլիարդատիրոջը դարձրել է Վենեսուելայից նավթի ներմուծման իր հիմնական գործընկերը
270Երեկ, 23:55
Իրանի փոխնախագահը Հայաստանում է (լուսանկար)
108Երեկ, 23:48