Mirror-ը հրապարակել է կենդանի խխունջ ուտելու հետևանքով կոմայի մեջ ընկած, այնուհետև կաթվածահար եղած ու մահացած երիտասարդի պատմությունը

Mirror պարբերականը հոդված է հրապարակել ռեգբիիստ Սեմ Բալարդի մասին, ով 2010 թվականին 19 տարեկան հասակում Ավստրալիայում երեկույթի ժամանակ կուլ է տվել կենդանի խխունջ, ինչը դարձել է նրա համար ճակատագրական։
Բալարդը և նրա ընկերները նկատել են խխունջը և մտածել, թե արդյոք իրենցից որևէ մեկը կարո՞ղ է այն ուտել։ Սեմը ռիսկի է դիմել և երեկույթից հետո բողոքել ոտքի ցավից։ Սեմը ենթադրել է, որ դա խխունջի հետևանքով է եղել, բայց նրա մայրն անուշադրության է մատնել։
Սեմը հետագայում ընկել է կոմայի մեջ, որտեղ մնացել է 420 օր։ Բժիշկները կարողացել են արթնացնել նրան, բայց նրա ամբողջ մարմինը կաթվածահար վիճակում է եղել։ Նա նաև խնդիրներ է ունեցել ջերմակարգավորման հարցում: Տարիներ ի վեր տևած պայքարից ու տառապանքից հետո 2018 թվականին նրա սիրտը կանգ է առել։
Պարզվել է, որ խխունջը վարակված է եղել թոքային որդով։ Պարազիտը արտազատում է թրթուրներ, որոնք կենդանիներից փոխանցվում են փափկամարմիններին։
Բալարդի ընտանիքը չի մեղադրում նրա ընկերներին այդ մարտահրավերի համար։ Մահացածի հարազատները կարծում են, որ նրանք պարզապես զվարճանում էին և չէին կասկածում, որ խխունջը կարող է սպառնալիք ներկայացնել։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
3209:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
286Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
300Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
491Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
345Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
431Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
176Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32408.11.2026, 21:00