Չինացի գիտնականները պնդում են, որ ստեղծել են կյանքը մինչև 100 տարի երկարաձգող դեղամիջոց

«Lonvi Biosciences»-ի չինացի հետազոտողները հայտարարել են խաղողի կորիզի վրա հիմնված դեղամիջոցի ստեղծման մասին, որը, ըստ The New York Times-ի, կարող է երկարացնել մարդու կյանքը մինչև 100 կամ ավելի տարի։
Երկարակեցության գիտության զարգացումը Չինաստանում նախկինում համարվում էր վիճահարույց, սակայն վերջին տարիներին ոլորտն աջակցություն է ստացել կառավարության և մասնավոր ներդրողների կողմից։ Այս թեմայի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է ոչ միայն խոշոր ընկերությունների, այլև հարուստ անհատների շրջանում։
Շանհայում գործող «Time Pie» ընկերության համահիմնադիր Գան Յուն նշել է, որ չնայած կյանքի երկարացման մասին խոսակցությունները վերջերս տարածված էին միայն Միացյալ Նահանգներում, այժմ այն լայն հետաքրքրություն է առաջացնում նաև Չինաստանում։ «Lonvi Biosciences»-ի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Լյու Ցինգհուան վստահ է, որ մինչև 150 տարեկան ապրելը հասանելի նպատակ է. «Մի քանի տարի անց դա իրականություն կդառնա»,- ասել է նա։ Շենժենում գտնվող «Lonvi Biosciences»-ը մշակում է դեղամիջոցներ, որոնք հակադարձում են բջջային ծերացումը։ Նոր դեղամիջոցը հիմնված է խաղողի կորիզի քաղվածքի վրա, որը պարունակում է պրոցիանիդին C1 (PCC1) միացությունը։ Նախկինում Շանհայի հետազոտողները հայտնաբերել էին, որ PCC1-ը մեծացնում է լաբորատոր մկների կյանքի տևողությունը։
Ըստ The New York Times-ի՝ մշակման նպատակն է ոչնչացնել, այսպես կոչված, «զոմբի բջիջները»՝ ծերացող բջիջները, որոնք դադարում են բաժանվել, բայց շարունակում են բորբոքում առաջացնել հյուսվածքներում:

«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
4817:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5817:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6116:42
Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կմնա կալանքի տակ
6216:30
«Ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ պատուհան, տանիքի թիթեղ փոխելու համար». Արման Բաբաջանյան (տեսանյութ)
7415:48
«Տպավորություն է՝ պետությունների ղեկավարները միմյանց հետ մրցում են, թե ով է ավելի գիժ ու անսանձ»․ Նարինե Կիրակոսյան
7015:24
Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից կտավներ են գողացել
16315:07
«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
8113:24