«Առիթ կա դրականորեն անդրադառնալ հայաստանյան շախմատիստների ելույթներին». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին բավականին երկար ժամանակահատվածի ընթացքում առաջին անգամ առիթ կա դրականորեն անդրադառնալ հայաստանյան շախմատիստների ելույթներին։ Հնդկաստանում շարունակվում է Աշխարհի գավաթի խաղարկումը։ Մեր չորս ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը եւ Շանթ Սարգսյանը դուրս եկան 1/16 եզրափակիչ։ Հայկական շախմատի այսօրվա վիճակի համար դա արդեն լավ արդյունք է, մանավանդ որ պայքարից դուրս մնացին աշխարհի չեմպիոն Գուկեշ Դոմարաջուն, թոփ-տասնյակում գտնվող Անիշ Գիրին, Ալիրեզա Ֆիրուզջան, Ուեսլի Սոն, ինչպես նաեւ այնպիսի ուժեղ շախմատիսրներ, ինչպիսիք են Յան Նեպոմնյասչին, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Շախրիար Մամեդյարովը... Ուրախալի է, որ 32 ուժեղագույների շարքում են նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող Լեւոն Արոնյանը եւ Սամուել Սեւյանը։
Համարյա զուգահեռ Չերնոգորիայում անցնում էր Եվրոպայի մանկա-պատանեկան առաջնությունը։ Աղջիկները եւ տղաները մրցում էին վեցական տարիքային կատեգորիաներում U8 մինչեւ U18։ Լավագույն արդյունքները հայաստանցիները ցույց տվեցին ամենաբարձր տարիքային խմբերում։ U18-ի չեմպիոն դարձավ Վահե Սուքիասյանը, ով հավասար միավորներ հավաքեց երկու այլ մեդալիստների հետ եւ նրանցից առաջ անցավ լրացուցիչ ցուցանիշներով։ U16 խմբում 4րդ տեղը գրավեց Բենիկ Ագասարովը նույնքան միավորներով, ինչ արծաթե եւ բրոնզե մրցանակակիրները։ U14 մցաշարում Տիգրան Համբարձումյանը երկրորդն էր չեմպիոնի, ադրբեջանցի Հական Ահմադի հետ, ում պարտվել էր 6րդ մրցափուլում, նույնքան միավորներով։ Իհարկե, հաջողությունը հարաբերական է, քանի որ վերջին տարիներին պատանեկան առաջնություններում չեն մասնակցում մի շարք ուժեղագույն շախմատիստներ, չասած որ եվրոպացի պատանիները այսօր ակնհայտորեն զիջում են ամերիկացիներին, հնդիկներին եւ չինացիներին։ Այս անգամ Հայաստանը բոլոր խմբերում ունեցել է բավականին շատ՝ եթե չեմ սխալվում, 45 ներկայացուցիչներ, նրանց մեծամասնությունը բարելավեցին անհատական վարկանիշները։ 12 չեմպիոնական տիտղոսներից երկուականը նվաճեցին Գերմանիան ու Ուկրաինան, մեկական, բացի Հայաստանից եւ ադրբեջանցիներից, նաեւ Թուրքիան, Սերբիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Լատվիան ու Ֆինկանդիան։ Մեր հարեւաններից ընդհանուր առմամբ ավելի լավ հանդես եկան Թուրքիան, որի շախմատիստները հատկապես լավ արդյունք ցուցաբերեցին U12 մրցաշարում, որտեղ զբաղեցրեցին 1-4 տեղերը, եւ Ադրբեջանը»:

Ֆրանսիայիում 18-ամյա կալանավորը ծրագրել է Մբապեի և 25 այլ մարդկանց առևանգումը
395Երեկ, 21:06
Լիոնել Մեսին հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականից հեռանալու մասին (լուսանկար)
96831.08.2026, 21:00
Լիոնել Մեսսին 2022 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում խփեց 4 գոլ (տեսանյութ)
91530.08.2026, 14:30
«Այս հաղթանակը նաև այլ խորհուրդ ունի»․ Սուրեն Սուրենյանց
70628.08.2026, 09:36
«Արարատ-Արմենիան նոր էջ թողեց մեր ֆուտբոլային պատմության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
66828.08.2026, 09:30
Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open 2026 մրցաշարում
61628.08.2026, 00:48
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
54628.08.2026, 00:42
Հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ն դարձավ առաջին հայկական ակումբը, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին
42827.08.2026, 23:36