Չեչնիայում պատշգամբը փլուզվել է հուղարկավորության ժամանակ

Չեչենական Իշխոյ-Յուրտ գյուղում հուղարկավորության ժամանակ պատշգամբի փլուզման հետևանքով վիրավորվել է 43 մարդ։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին։ Փայտե պատշգամբը, որի վրա կանգնած են եղել սգացողները, փլուզվել է հուղարկավորության թափորի վրա։ 84 մարդ դիմել է բժշկական օգնության։ Սկզբնական զննումից և շտապ օգնությունից հետո վիրավորներից 43-ը հոսպիտալացվել են, երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Մնացածը ստանում են ամբուլատոր բուժում։
Քննիչները և դատախազները հետաքննություն են անցկացնում՝ փլուզման պատճառը պարզելու համար։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ փայտե պատշգամբը ժամանակավոր կառույց է եղել, այլ ոչ թե մշտական։
Իշխոյ-Յուրտը համանուն գյուղական բնակավայրի կենտրոնն է և գտնվում է Դաղստանի հետ սահմանի մոտ։ Գյուղն ունի մոտ 5000 բնակչություն։

Փարիզում զինված անձինք 1 մլն եվրոյի կողոպուտ են իրականացրել ադամանդի խանութից
221Երեկ, 23:31
Վաշինգթոնում մարդկանց վրա կրակ բացած տղամարդը մահացել է
242Երեկ, 22:00
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
246Երեկ, 21:01
Վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
274Երեկ, 19:12
Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
146Երեկ, 12:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
163Երեկ, 11:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
209Երեկ, 00:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
22211.11.2026, 22:48