ՌԴ ՊՆ պետական պաշտպանության գնումների վարչության նախկին ղեկավարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Երկրորդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանը Ռուսաստանի պաշտպանության նախարարության պետական պաշտպանության գնումների վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Վերտելեցկուն դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նույն գործով վեց տարվա ազատազրկման է դատապարտվել նաև Ռազմավարական հրթիռային ուժերի (ՌՀԶ) ինժեներական ծառայության նախկին ղեկավար գնդապետ Վլադիմիր Խորոշունովը։ Մեղադրյալներին նաև պարտավորեցրել են Պաշտպանության նախարարությանը վճարել 778,000 ռուբլի քաղաքացիական տուգանք։
Երկու մեղադրյալներն էլ զրկվել են «գնդապետ» զինվորական կոչումներից։ Վերտելեցկուն նաև զրկել են պետական պարգևներից՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանից և «Ռազմական ծառայությունների համար» շքանշանից։ Նա նաև տուգանվել է 700,000 ռուբլով, մինչդեռ մեղադող կողմը պահանջել էր 3,8 միլիոն ռուբլի։ Վերտելեցկուն պատիժը կրելուց հետո 5 տարի ժամկետով արգելվելու է զբաղեցնել որևէ պետական պաշտոն։ Խորոշունովին, իր հերթին, զրկել են Սուվորովի մեդալից և երկու տարով արգելել աշխատել պետական մարմիններում։
Քննիչների տվյալներով՝ Պաշտպանության նախարարությունը 2019 թվականին պայմանագիր է կնքել Չեբոքսարիում գտնվող «Մետալիստ» գործարանի հետ՝ պետական պաշտպանական գնումների ծրագրի շրջանակներում։ 2020 թվականին Վերտելեցկին և Պետական պաշտպանական պատվերի աջակցության վարչության նախկին ղեկավար Եվգենի Մակեևը գործարանի տնօրեն Սերգեյ Չերվյակովից ստացել են ավելի քան 1,8 միլիոն ռուբլի կաշառք։ Դրա դիմաց պաշտոնյաները համաձայնվել են ընդունել ցածրորակ աշխատանք։ Քննիչների տվյալներով՝ պետությանը պատճառված վնասը գերազանցել է 73 միլիոն ռուբլին։ Անցյալ տարվա նոյեմբերին Մակեևը դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման։
Հոկտեմբերին Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը, գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցից հետո, պետական օգտագործման համար բռնագրավել է Պաշտպանության նախարարության նախկին անձնակազմի ղեկավար Յուրի Կուզնեցովին պատկանող ավելի քան 500 միլիոն ռուբլի արժողությամբ ակտիվներ։ Բռնագրավված գույքը պատկանում էր հենց գեներալ-լեյտենանտին և նրա մերձավոր ազգականներին։ Վերահսկող մարմնի տվյալներով՝ այս ակտիվների արժեքը հինգ անգամ գերազանցում էր զինվորականի ընտանիքի պաշտոնական եկամուտը։ Կուզնեցովը ձերբակալվել և կալանավորվել է 2024 թվականի մայիսին՝ Կրասնոդարի գործարար Լև Մարտիրոսյանից ավելի քան 80 միլիոն ռուբլի կաշառք ստանալու համար։

Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում (լուսանկար)
7307:24
«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
12103:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
13702:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
12801:00
«Սկսվել է «Ո′չ»-ի արշավ. դուք արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք, ու ... պարտված». Արա Պողոսյան
13700:24
Բեռլինում երիտասարդը Բունդեսթագի շենքից հանել է Գերմանիայի դրոշը և դրա փոխարեն տեղադրել Պաղեստինի դրոշը
28300:13
Թրամփը վենեսուելացի միլիարդատիրոջը դարձրել է Վենեսուելայից նավթի ներմուծման իր հիմնական գործընկերը
270Երեկ, 23:55
Իրանի փոխնախագահը Հայաստանում է (լուսանկար)
108Երեկ, 23:48