Թուրքիայում ուսումնասիրում են Վրաստանում կործանված ինքնաթիռի խոցման վարկածը

Թուրք փորձագետները ուսումնասիրում են այն վարկածը, ըստ որի՝ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը հնարավոր է խոցված լինի, հայտնել է Թուրքիայի իշխանական շրջանակներին մոտ կանգնած, Hürriyet թերթի կառավարամետ սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
«Մեր ինքնաթիռը կործանվե՞լ է, թե՞ խոցվել։ Այս հարցով կատարվում է մանրակրկիտ քննություն։ Ուսումնասիրվում է ինչպես ինքնաթիռի վթարի, այնպես էլ նրա խոցման հավանականությունը», — գրել է Սելվին իր սյունակում։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Lockheed C-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռը երեքշաբթի օրը կործանվել է Վրաստանի տարածքում, ինչի հետևանքով զոհվել է 20 զինծառայող։
Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ կործանման պատճառների քննությունը կանցկացվի առավելագույն մանրակրկիտությամբ։

«Իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
2213:00
«Մեզ Շուշին էր պետք, մեզ Փաշինյանը պետք չէր»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
5812:42
«Էդ սահմանադրությունը, որն Ալիևն է գրել, չպետք է անցնի». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6112:36
«Ոչ մի խոսք չի ասել, թե ինչ պայմաններում է ստորագրել այդ փաստաթուղթը»․ Ոսկան Սարգսյան
6112:30
«Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր». «Ուժեղ Հայաստան»
5812:24
«Այդ Սահմանադրությունը լինելու է չարիք հայ ժողովրդի և Հայաստանի համար»․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
6412:18
«Իրավիճակը Հարավային Կովկասում բարելավման միտում ունի». Շոյգու
11212:12
«Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե Քոնգրեսի ընտրությունները չլինեին». Թրամփ
15712:01