Երեքշաբթի, 18 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ՔՊ-ի էժանագին PR ոճն ամենուր նույնն է». Հարութ Ուլոյան

«ՔՊ-ի էժանագին PR ոճն ամենուր նույնն է». Հարութ Ուլոյան
117
Այսօր, 22:30

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ի էժանագին PR ոճն ամենուր նույնն ա։ Ուրեմն 2020 թվականին Կարմիր կամուրջի հարևանությամբ դեռ սովետի թվից գտնվող խալխուլ շինության ու շրջակա հողամասի հողի կատեգորիան Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ արտադրականից փոխվում ա բնակավայրի կատոգորիայի (քաղաքապետ՝ Հայկ Մարության), իսկ սեփականատերը պարտավորվում ա «սեփական ուժերով և
միջոցներով վերականգնել Կարմիր կամուրջը» (փաստաթղթի հղումը՝ վերջում)։
Ինձ բացարձակապես չի հետաքրքրում սեփականատերն ով ա։ Մարդը հյուրանոցային ու նմանատիպ այլ բիզնես ծրագրի շրջանակներում, տրամաբանորեն, ցանկացել ա իր բիզնեսի անմիջական հարևանությամբ գտնվող ու իր բիզնեսի ծաղկման համար մեծ օգուտներ ենթադրող պատմական նշանակության շինությունը վերանորոգել։
Բայց դուք տեսեք, թե ՔՊ-ն՝ վերից վար, ինչ PR-ի հաղթարշավ ա անում։ Թե բա՝ իրենց իշխանությունն ա արել։ Մի հատ էլ մուննաթ են գալիս, թե ինչու նախկինները չէին անում։
Չեք զզվում ձեզնից, բայց՝ պիտի։ Լավ, դե գոնե Մարությանից շնորհակալություն հայտնեիք։
Փաստաթղթի հղումը՝ այստեղ: ..
Լուսանկարում՝ Կարմիր կամուրջը՝ 1970-ականներին։

Աղբյուրը`   Հարութ Ուլոյան