Ամերիկյան դատարանը կրկին մերժել է Թրամփի հայցն ընդդեմ CNN-ի

ԱՄՆ-ի դաշնային վերաքննիչ դատարանը երեքշաբթի օրը հաստատել է Դոնալդ Թրամփի հայցի մերժումը CNN-ի դեմ՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների կեղծման մասին իր պնդումները «մեծ սուտ» անվանելու համար, հաղորդում է AFP-ն։
Ֆլորիդայի շրջանային դատարան ներկայացված հայցում Թրամփը պնդել է, որ CNN-ի կողմից «մեծ սուտ» տերմինի օգտագործումը իրեն կապում է Ադոլֆ Հիտլերի ժամանակներից ի վեր գոյություն ունեցող քարոզչության հետ։ Թրամփը մեղադրել է CNN-ին «իր լսարանի շրջանում հայցվորի և ժամանակակից պատմության ամենաանպատշաճ դեմքերից մեկի միջև կապը խթանելու» փորձի մեջ՝ պահանջելով 475 միլիոն դոլար փոխհատուցում։
Հայցը մերժվել է ԱՄՆ շրջանային դատարանում 2023 թվականի հուլիսին, և 11-րդ վերաքննիչ դատարանի երեք դատավորներից բաղկացած կազմը հաստատել է մերժումը։ «Թրամփը չի կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել CNN-ի հայտարարությունների կեղծ լինելը ապացուցելու համար։ Հետևաբար, նա չի կարողացել ապացուցել զրպարտությունը», - ասվում է որոշման մեջ։

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
87Երեկ, 23:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
73Երեկ, 22:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
84Երեկ, 20:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
261Երեկ, 15:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
117Երեկ, 13:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
108Երեկ, 13:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
113Երեկ, 13:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
115Երեկ, 11:18