Ինքնաթիռը վթարի է ենթարկվել ընդամենը հինգ վայրկյանում. մանրամասներ թուրքական ինքնաթիռի կործանումից

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 11-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը թռիչք է կատարել Գյանջայից և մոտ կես ժամ անց կործանվել է օդում՝ վթարի ենթարկվելով Վրաստանի օդային տարածքում։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տարածքի մանրակրկիտ զննումից հետո բեկորները զգուշորեն բեռնվել են բեռնատարների վրա։ C-130-ի մնացորդների մեծ մասն արդեն գտնվում է Թուրքիայում։ Դրանք կուսումնասիրվեն Կայսերի նահանգի ինքնաթիռների սպասարկման գործարանի 2-րդ բաժանմունքում, որը ենթարկվում է Ազգային պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության վարչությանը։ Վթարի պատճառը կպարզվի «սև արկղերի» և ինքնաթիռի մնացորդների տվյալների վերլուծությունից հետո։
Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կաբինետի նիստից հետո լրագրողներին հայտարարել է, որ «սև արկղերի» վերծանումը և նախնական արդյունքների ստացումը կտևի առնվազն երկու ամիս։
«Նախնական տվյալների համաձայն, չնայած դրանք դեռևս ճշգրիտ չեն, նախ կոտրվել է պոչը։ Այնուհետև այն բաժանվել է երեք մասի։ Սա կհաստատվի սև արկղի վերլուծության արդյունքներով»,- բացատրել է նախարարը։
Միևնույն ժամանակ, թուրքական լրատվամիջոցները, հղում անելով կառավարական աղբյուրներին, հրապարակել են նոր մանրամասներ այն մասին, թե ինչպես է տեղի ունեցել վթարը։ Դրանց համաձայն՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել ընդամենը հինգ վայրկյանում։ Պոչի բաժանումից հետո ինքնաթիռի թևերն ու քիթը սկսել են անվերահսկելիորեն պտտվել։ Ենթադրվում է, որ ուժեղ տատանումների ազդեցության տակ քթի հատվածը բաժանվել է ֆյուզելյաժից։ Մասնագետները նշում են, որ երբ պոչի հատվածը բաժանվում է, վերահսկողության կորուստը անխուսափելի է։ Նման պայմաններում քթի հատվածը և թևերը կարող են մասնատվել օդի ուժեղ դիմադրության ազդեցության տակ, իսկ շարժիչները կպոկվեն ֆյուզելյաժից։
Եզրակացությունը, որ պոչի հատվածն առաջինն է բաժանվել, հիմնված է ականատեսների տեսագրությունների վերլուծության վրա։ Տեսանյութում երևում է, որ պոչի հատվածն ընկել է միջին հատվածից հետո, որտեղ գտնվում են թևերն ու շարժիչները։ Քթի հատվածը չի արձանագրվել տեսանյութում։ Ենթադրվում է, որ այն քայքայվել է օդի ուժեղ դիմադրության ազդեցության տակ։
Սակայն թուրքական իշխանությունները դեռևս չեն կարողանում պատասխանել գլխավոր հարցին՝ ինչո՞ւ է ինքնաթիռի պոչի հատվածը կոտրվել։

Քալիֆորնիայի գրադարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (տեսանյութ)
12113:39
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին
6412:54
Կուզբասում 7 տարեկան երեխան մահացել է շոգին մեքենայում փակված մնալու պատճառով
14400:09
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել
182Երեկ, 14:05
Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կան զոհեր (տեսանյութ)
331Երեկ, 11:21
Կատարի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով 54 մարդ է տուժել (տեսանյութ)
391Երեկ, 10:10
Երկրաշարժ՝ Հայաստանում
103Երեկ, 09:36
Արագածոտնի մարզում բախվել են մարդատարն ու բեռնատարը․ կա 1 զոհ, 11 վիրավոր
107Երեկ, 09:06