Զելենսկին համաձայնվել է բանակցել Թրամփի ծրագրի շուրջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում նշել է, որ այսօր Կիևում ԱՄՆ-ի բանակի նախարար Դեն Դրիսկոլի հետ հանդիպման ժամանակ քննարկումը կենտրոնացած է եղել «իրական խաղաղության հասնելու տարբերակների, երկխոսության աշխատանքների փուլերի և ձևաչափերի, ինչպես նաև դիվանագիտության նոր խթանի վրա»։
«Մեր ուկրաինական և ամերիկյան թիմերը կաշխատեն պատերազմը դադարեցնելու ծրագրի տարրերի վրա։ Մենք պատրաստ ենք կառուցողական, ազնիվ և արագ աշխատանքի», - ասել է Զելենսկին։
«Խաղաղություն է անհրաժեշտ, և մենք գնահատում ենք նախագահ Թրամփի և նրա թիմի ջանքերը՝ Եվրոպայում անվտանգությունը վերականգնելու համար։ Ուկրաինան պաշտպանում է կյանքերն ու անկախությունը՝ շնորհիվ մեր ժողովրդի քաջության, պետության մեջ մեր միասնության և մեր գործընկերների օգնության։ Մենք աշխատում ենք ապահովել, որ բոլոր երեք տարրերն էլ բավականաչափ ուժեղ լինեն», - հավելել է Ուկրաինայի նախագահը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիտը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիթքոֆը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին ամիսներին աշխատել են Ուկրաինայի համար «խաղաղության ծրագրի» վրա՝ պահպանելով կապը երկու պատերազմող կողմերի հետ։ Նրա խոսքով՝ ամերիկացի ներկայացուցիչները «գերազանց քննարկումներ են ունեցել երկու կողմերի հետ»։ Լիվիտը ծրագիրն անվանել է «ինքնին լավ»։

Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում (լուսանկար)
2707:24
«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
10103:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
12102:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
11501:00
«Սկսվել է «Ո′չ»-ի արշավ. դուք արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք, ու ... պարտված». Արա Պողոսյան
13000:24
Բեռլինում երիտասարդը Բունդեսթագի շենքից հանել է Գերմանիայի դրոշը և դրա փոխարեն տեղադրել Պաղեստինի դրոշը
26500:13
Թրամփը վենեսուելացի միլիարդատիրոջը դարձրել է Վենեսուելայից նավթի ներմուծման իր հիմնական գործընկերը
251Երեկ, 23:55
Իրանի փոխնախագահը Հայաստանում է (լուսանկար)
103Երեկ, 23:48