Օսկարակիր Քևին Սփեյսին անօթևան է մնացել սեռական ոտնձգության հերքված մեղադրանքների պատճառով

Օսկարակիր Քևին Սփեյսին անօթևան է մնացել սեռական ոտնձգության մեղադրանքների պատճառով: The Telegraph-ին տված հարցազրույցում Օսկարի մրցանակակիրը բացահայտել է, որ կորցրել է իր Բալթիմորի տունը, որտեղ ապրել է 12 տարի։
«Ես մնում եմ հյուրանոցներում, օգտվում եմ Airbnb-ներից: Ես բառացիորեն տուն չունեմ՝ սա է, ինչ ես փորձում եմ բացատրել»,- ասել է դերասանը: Նա ասում է, որ ինչպես իր կարիերայի սկզբում, այնպես էլ հիմա, տեղափոխվում է այնտեղ, որտեղ աշխատանք է բացվում։
2017 թվականին Քևին Սփեյսիին մեղադրանք է առաջադրվել 2004-2013 թվականներին սեռական ոտնձգության համար, երբ նա աշխատում էր՝ որպես Լոնդոնի Օլդ Վիկ թատրոնի գեղարվեստական ղեկավար: Նրան մեղադրանք է առաջադրվել ինը կետով, այդ թվում՝ սեռական ոտնձգության համար, բայց նա հերքել է բոլոր մեղադրանքները։
2023 թվականի հուլիսին Սփեյսին անմեղ է ճանաչվել բոլոր ինը կետերով: Սակայն դատական վարույթի ընթացքում դերասանը մի քանի միլիոն դոլար է ծախսել փաստաբանների վրա, և այդ ժամանակահատվածի համար նրա գրեթե բոլոր պայմանագրերը խզվել են։
«Վերջին յոթ տարիների ծախսերը աստղաբաշխական են եղել։ Ես շատ քիչ եկամուտ ունեի և զգալի ծախսեր։ Տարօրինակ ձևով ես զգում եմ, որ վերադարձել եմ իմ արմատներին՝ ես պարզապես գնում եմ այնտեղ, որտեղ աշխատանքն է։ Բոլոր իրերս պահեստում են, և ես հույս ունեմ, որ երբ իրավիճակը բարելավվի, ես կկարողանամ գտնել մշտական բնակության վայր»,- ասել է Սփեյսին՝ հավելելով, որ ինքը սպասում է նոր դերերի առաջարկների։
66-ամյա Սփեյսիի վերջին ֆիլմը 2024 թվականի իտալական «Պայմանագիրը» թրիլլերն էր։ Դերասանն այժմ աշխատում է մի քանի նախագծերի վրա, այդ թվում՝ «Պահապանների սագան. ուժի դարպասը» գիտաֆանտաստիկ թրիլերի վրա, որի նաև ռեժիսորն է։ Նա նաև ներկայացնում է «Քևին Սփեյսի. երգեր և պատմություններ» անհատական շոու, որի պրեմիերան վերջերս տեղի ունեցավ Կիպրոսում։
Հունիսին դերասանը Կաննի կինոփառատոնում ստացավ կյանքի նվաճումների մրցանակ։ Իր ելույթում նա նշել է, որ դժվար տարիների միջով անցել է «ոչ թե զայրացած, դառնացած, վիրավորված, այլ ավելի սիրող, հասկացող և ներողամիտ, քան երբևէ իր կյանքում»։

«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
69Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
67Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
34707.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41507.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
75801.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74501.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75201.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
75201.11.2026, 19:42