«Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի 3 օջախներից 2-ը մարված են»․ ՆԳՆ ՓԾ
![]() 76 Այսօր, 20:56 ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է․ «Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի 3 օջախներից 2-ը մարված են»։ «Նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում։ Հրդեհը բռնկվել է 3 օջախով, որից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է մարել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։ Երրորդ տեղամասում ինտենսիվորեն շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 253 փրկարարական ծառայող՝ 34 օժանդակ և 4 հիմնական տեխնիկա․ կիրառվում է նաև անօդաչու թռչող սարքեր։ Հրդեհաշիջման աշխատանքները օպերատիվ ղեկավարելու նպատակով տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև Ոստիկանական, Պարեկային ծառայության, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ և հարակից գյուղերի բնակիչներ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ երեկ մեր թղթակիցը հատնել էր, որ Ճամբարակի տարածաշրջանում լայնածավալ հրդեհներ են: Աղբյուրը` ՆԳՆ փրկարար ծառայություն |

«Մի՛ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար». Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)
8020:42
«Մի՛ վնասեք էկոհամակարգը. խուսափե՛ք խոզանների այրումից»․ ՆԳՆ
10319:36
«Երևանը ահավոր շատ աղմկոտ քաղաք է»․ Արեն Ափիկյան (տեսանյութ)
16715:42
«Մեկը չկա՞ խորհուրդ տա Զելենսկուն՝ զանգահարել Նիկոլին»․ Միհրան Հակոբյան
16215:00
Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու
29813:50
«Հաջորդ անգամ, երբ Փաշինյանը խաղաղություն կխոստանա, սա հիշեք»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21513:36
«Պետական միջոցառում է, հրավերը ստացել ենք, եկել ենք»․ Մեսրոպ Մեսրոպյան (տեսանյութ)
16011:48
«Պատկերացնում եմ էս մարդկանց դեմքերը, որոնց շաբաթ օրով բերել են ազգակործան պատուհասի ղժղժոցը լսելու»․ Վահե Սարգսյան
18711:18
