Կիրակի, 23 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանաձևը պետականության կորստի ճանապարհային քարտեզ է». Վահրամ Մարտիրոսյան

«Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանաձևը պետականության կորստի ճանապարհային քարտեզ է». Վահրամ Մարտիրոսյան
126
Այսօր, 09:18

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետականության հարատևության բանաձևը մեկն է՝ սուբյեկտայնության շարունակական բարձրացում։
ՆՓ-ն առաջարկում է այս բանաձևի տրամագծորեն հակառակը։ Նրա առաջարկած սահմանադրական փոփոխությունը ոչ այլ ինչ է, քան մեր պետության սուբյեկտայնության իրավական բաղադրիչի իջեցում, իսկ բանակի կրճատումը՝ իր հերթին սուբյեկտայնության ուժային բաղադրիչի իջեցում։
Պատմական ստատիստիկայով ապացուցված փաստ է՝ սուբյեկտայնության կորուստը անխուսափելիորեն իր հետևից հանգեցնում է պետականության կորստի։
ՆՓ-ի առաջարկած «պետականության հարատևության բանաձևը» ըստ էության պետականության երաշխավորված կորստի ճանապարհային քարտեզ է»: