«Այս անգամ Նիկոլ Փաշինյանը «3 միլիոն վարչապետերին» քարոզչական կուտ է տվել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հայտարարել է, որ խնդիր է դրված մինչև 2050 թվականը Հայաստանն ունենա օլիմպիական 25 ոսկե մեդալ։ Սա Հայաստանի հպարտ քաղաքացիներին Ղազախստանից ներկրված անասնակեր, 4-րդ կարգի ցորենով կերակրելու շարքից է, այս անգամ նա «3 միլիոն վարչապետերին» քարոզչական կուտ է տվել։ Ո՞վ է խնդիր դրել, ո՞ւմ առաջ է դրվել խնդիրը մինչև 2025 թվականը 25 օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու։ Նիկոլ Փաշինյանը 2050 թվականին որտե՞ղ է լինելու, ի՞նչ կարգավիճակով։ Նա նաև խոստանում էր մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը դարձնել 5 միլիոն, ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել աշխարհի, Եվրոպայի առաջնությունների հաղթող կամ մեդալակիր, սակայն հենց Նիկոլ Փաշինյանի «զեմլյակ», ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի պաշտոնավորման օրոք Հայաստանում ֆուտբոլն աննախադեպ ձախողումներ ունի»։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
95727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
34627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
98327.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
111026.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
42225.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
50824.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
53024.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
52924.10.2026, 10:24