Երկուշաբթի, 24 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Քանի որ գլխավոր դատախազն էլ կին է, հորդորում եմ՝ ճիշտ հետևություններ անել»․ Արման Պետրոսյան

«Քանի որ գլխավոր դատախազն էլ կին է, հորդորում եմ՝ ճիշտ հետևություններ անել»․ Արման Պետրոսյան
88
Այսօր, 11:42

«Եթե հանրությունն իր բողոքի ձայնը բարձրացնի և մարդկանց քանակը շատանա, մենք, միանշանակ, կկարողանանք այդ միջոցով ճնշել թե՛ դատական համակարգին, թե՛ դատախազությանը, որոպեսզի իրենց որոշման մեջ փոփոխություններ կատարեն։ Ես առաջնորդվում եմ մի տարբերակով, որ պետք է թեկուզ վախենալով մտնել պայքարի մեջ, բայց վախենալով պետք չի ապրել, քանի որ դա տանելու է ստրկության, ու ես ընտրել եմ պայքարի ճանապարհը»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Լիդյա Մանթաշյանի ազատ արձակման պահանջով դատախազության դիմաց նստացույց սկսած Արման Պետրոսյանը։ «Դատախազությունից ակնկալում եմ անաչառ աշխատանք, քանի որ գլխավոր դատախազն էլ կին է՝ հորդորում եմ, հաշվի առնելով այդ հանգամանքը, ճիշտ հետևություններ անել։ Լիդյան պետք է գտնվի ազատության մեջ»,- հավելեց Պետրոսյանը։

Արման Պետրոսյանի ճեպազրույցը