«Թրամփի վարչակազմի առաջարկած խաղաղության ծրագիրը այժմ 19 կետ ունի». ABC

Շվեյցարիայում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ-ի առաջարկած ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը այժմ ներառում է ավելի քիչ կետեր՝ փորձելով Ուկրաինայի համար ավելի ընդունելի դարձնել առաջարկի նախագիծը։ Այս մասին ABC News-ին հայտնել է հարցին մոտ կանգնած ուկրաինացի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ սկզբնական 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրն այժմ ունի 19 կետ։ Պարզ չէ, թե որ կետերն են հանվել։
«Խաղաղության թարմացված նախագծում չի ներառվել ուկրաինական բանակի չափի խիստ սահմանափակումը»,- ABC News-ին ասել է հարցին տեղյակ աղբյուրը։ Սկզբնական առաջարկի համաձայն՝ բանակը պետք է սահմանափակվեր 600 հազար ծառայողով։
Աղբյուրը հավելել է, որ Ռուսաստան–Ուկրաինա պատերազմի ընթացքում իրականացված գործողությունների համաներման հարցը չի ներառվի խաղաղության նախագծի նոր տարբերակում։ Սկզբնական պլանում նշվում էր, որ հակամարտության բոլոր կողմերը «կստանան լիակատար համաներում պատերազմի ընթացքում իրենց գործողությունների համար»։

Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
910:06
«Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»»․ Տիգրան Աբրահամյան
3509:48
«Ռուսաստանի օգնության ձեռքը մերժվեց հավաքական Հայաստանի կողմից»․ Հայկ Այվազյան
4409:36
«Մենք շատ մոտ ենք ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ գործարքի կնքմանը». Թրամփ
9109:25
«Հայաստանը փորձում է իր որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա». Պանկին
10809:19
«Նախ պետք է հանրաքվե անցկացնել, ապա հայտ ներկայացնել Բրյուսել». Պանկին
12508:54
Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
14700:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
169Երեկ, 17:42