«ԱՄՆ-ի` 28 կետանոց ծրագիրը մնաց անցյալում». Երմակ

Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը մերժել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված՝ 28 կետանոց խաղաղության ծրագիրը։
«Ես առաջարկում եմ մոռանալ 28 կետերի մասին։ Կյանքն այնքան արագ է փոխվում, որ հիմա, կարծում եմ, դա անցյալում է»,- Axios-ին ասել է Երմակը՝ ծրագիրն անվանելով «անընդունելի»։ Axios-ը, հղում անելով Երմակին, պնդում է, որ թարմացված նախագծում ներառված հիմնական կետերից մեկը ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների կողմից Ուկրաինային տրամադրվող անվտանգության երաշխիքներն էին։ Երմակը նշել է, որ ծրագրի համաձայն՝ երաշխիքները կլինեն «իրավաբանորեն պարտադիր»։ Երմակը նաև նշել է, որ Ուկրաինան չի մտադրվում իր սահմանադրությունից հանել ՆԱՏՕ-ին անդամակցելու պարտավորությունը, բայց ընդունել է, որ իրականությունն այն է, որ «Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ»։
Երկուշաբթի օրը Washington Post-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի համար առաջարկված խաղաղության ծրագիրը 28 կետից կրճատվել է մինչև 19-ի։ Նշվել է, որ Վաշինգթոնը շարունակում է Կիևի հետ քննարկել հակամարտության կարգավորման հարցը՝ հիմնվելով իր նախնական 28 կետանոց փաստաթղթի վրա, այլ ոչ թե եվրոպական առանձին առաջարկների վրա։
ԱՄՆ-ի վարչակազմը նախկինում հայտարարել էր ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մասին՝ նշելով, որ առայժմ չի քննարկի դրա մանրամասները, քանի որ աշխատանքը դեռ շարունակվում է։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում բանակցությունների համար և հավատարիմ է մնում Անքորիջի քննարկումներին։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3807:30
«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
10203:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
11202:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
11601:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12800:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
173Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
«Սրանք մեզ զրկեցին Արցախից, սրանք ու բոլոր մեղավորները դա պետք է հատուցեն. ուխտ ենք արել». Կոնստանտին Տեր-Նակալյան (լուսանկար)
113Երեկ, 23:24