ԱՄՆ-ում դադարեցվել է Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննարկումը դադարեցնելու մասին՝ Վաշինգթոնի կենտրոնում տեղի ունեցած կրակոցներից հետո։
ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության հայտարարության համաձայն՝ իշխանությունները այդպիսի հարցումների քննարկումը դադարեցրել են անորոշ ժամկետով։
«Մեր հայրենիքի և ամերիկացի ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը մնում է մեր հիմնական նպատակը և առաքելությունը»,- X-ի էջում գրել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ նշել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ում կստուգեն Աֆղանստանի բոլոր քաղաքացիներին, որոնք երկիր են մտել նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում։
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ ամերիկյան վարչակազմը «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ արտաքսելու ԱՄՆ բոլոր այն ներգաղթյալներին, ովքեր չեն սիրում երկիրը և օգուտ չեն բերում նրան»։

Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
910:06
«Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»»․ Տիգրան Աբրահամյան
3509:48
«Ռուսաստանի օգնության ձեռքը մերժվեց հավաքական Հայաստանի կողմից»․ Հայկ Այվազյան
4409:36
«Մենք շատ մոտ ենք ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ գործարքի կնքմանը». Թրամփ
9109:25
«Հայաստանը փորձում է իր որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա». Պանկին
10809:19
«Նախ պետք է հանրաքվե անցկացնել, ապա հայտ ներկայացնել Բրյուսել». Պանկին
12508:54
Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
14700:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
169Երեկ, 17:42