Երմակը հրաժարական տվեց ԱՄՆ մեկնելուց մեկ օր առաջ

Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականը տեղի է ունեցել նրա Մայամի կատարելիք այցից մեկ օր առաջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ խաղաղության բանակցությունների համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ուկրաինացի երկու պաշտոնյաների։
Ուրբաթ օրը Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Երմակին աշխատանքից ազատելու հրամանագիր։
«Երմակի հրաժարականը տեղի է ունեցել նրա Մայամի կատարելիք ծրագրված ուղևորությունից մեկ օր առաջ՝ Թրամփի թիմի հետ խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունների համար… Ակնկալվում էր, որ Երմակը այս շաբաթավերջին Զելենսկու մի քանի խորհրդականների հետ կժամանի Մայամի և բանակցություններ կվարի Թրամփի դեսպաններ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ», - հաղորդում է պորտալը։
Ավելի վաղ Գերագույն Ռադայի խոսնակ Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը (SAPO) խուզարկություններ են անցկացնում Երմակի տանը՝ Ուկրաինայի էներգետիկ ոլորտում բռնկված կոռուպցիոն սկանդալի ֆոնին։

«Մենք շատ մոտ ենք ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ գործարքի կնքմանը». Թրամփ
3509:25
«Հայաստանը փորձում է իր որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա». Պանկին
7109:19
«Նախ պետք է հանրաքվե անցկացնել, ապա հայտ ներկայացնել Բրյուսել». Պանկին
11308:54
Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
14300:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
168Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
276Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
272Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
142Երեկ, 16:24