«Տարածքների հարցն ամենաբարդն է»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է երկրի երեք հիմնական առաջնահերթությունները բանակցություններում, որոնք, իր խոսքով, ամենաբարդ հարցերն են․ տարածքներ, անվտանգության երաշխիքներ և երկրի պաշտպանության ու հետպատերազմյան վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսավորում։
«Անկեղծ ասեմ՝ տարածքային հարցն ամենաբարդն է։ Ֆինանսների և վերականգնման հարցը, իմ կարծիքով, եվրոպացի գործընկերների մասնակցության բացակայության դեպքում ընդունելը դժվար է, որովհետև փողը գտնվում է Եվրոպայում։ Ինձ թվում է՝ դա արդար չէ։ Եվ անվտանգության երաշխիքների հարցը, որտեղ ԱՄՆ-ից և Եվրոպայից ակնկալվում է հստակություն»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
«Կասեի, որ սրանք երեք հիմնական թեմաներն են, գլխավոր ուղղությունները, և միաժամանակ՝ երեք «տրիգերները»»,-հավելել է Զելենսկին։
Երեկ Զելենսկին Ֆրանսիա էր ժամանել, որտեղ հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ կիրակի օրը ուկրաինական պատվիրակությունը Ֆլորիդայում բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ քննարկելով խաղաղության ծրագիրը։
Մակրոնի հետ համատեղ ասուլիսում Զելենսկին նշել է, որ ծրագրի վերջնական տարբերակը դեռ համաձայնեցվում է:

«Մենք շատ մոտ ենք ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ գործարքի կնքմանը». Թրամփ
3509:25
«Հայաստանը փորձում է իր որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա». Պանկին
7109:19
«Նախ պետք է հանրաքվե անցկացնել, ապա հայտ ներկայացնել Բրյուսել». Պանկին
11308:54
Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
14300:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
168Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
276Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
272Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
142Երեկ, 16:24