«Թրամփը փակել է Վենեսուելայի օդային տարածքը, քանի որ Մադուրոն չի լքել երկիրը»․ #Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան մեկ շաբաթ ժամանակ է տվել երկիրը լքելու համար, սակայն Մադուրոն հրաժարվել է, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով չորս աղբյուրների: Նոյեմբերի 21-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը Մադուրոյին ասել է, որ նա իր ընտանիքի անդամների հետ կարող է մեկնել իր ընտրությամբ ցանկացած վայր: ԱՄՆ նախագահի կողմից սահմանված ժամկետն ավարտվել է ուրբաթ՝ նոյեմբերի 28-ին, որից հետո Թրամփը սոցիալական ցանցերում գրել է Վենեսուելայի երկինքը փակելու մասին։
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Մադուրոն Թրամփին ասել է, որ պատրաստ է լքել Վենեսուելան, բայց պայմանով, որ ինքը և ընտանիքի անդամները ստանան լիարժեք իրավական ներում, ներառյալ ԱՄՆ բոլոր պատժամիջոցների վերացումը և Միջազգային քրեական դատարանում իր դեմ գործի կարճումը։
Reuters-ի տվյալներով՝ զրույցը տևել է 15 րոպեից պակաս, որի ընթացքում Թրամփը «մերժել է Վենեսուելայի նախագահի մի շարք խնդրանքներ»։ Մասնավորապես, Մադուրոն խնդրել է վերացնել ավելի քան 100 վենեսուելացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները, որոնցից շատերին ԱՄՆ-ն մեղադրում է մարդու իրավունքների խախտումների, թմրանյութերի ապօրինի շրջանառության կամ կոռուպցիայի մեջ։ Երկու աղբյուրների համաձայն՝ Վենեսուելայի նախագահը նաև խնդրել է, որ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը գլխավորի անցումային կառավարությունը։

«Մենք շատ մոտ ենք ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ գործարքի կնքմանը». Թրամփ
3509:25
«Հայաստանը փորձում է իր որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա». Պանկին
7109:19
«Նախ պետք է հանրաքվե անցկացնել, ապա հայտ ներկայացնել Բրյուսել». Պանկին
11308:54
Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
14300:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
168Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
276Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
272Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
142Երեկ, 16:24