Ռուբիոն ներկայացրել է Ուկրաինայի հարցով բանակցությունների վիճելի կետը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ տարածքներն ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում հիմնական վիճելի կետերից մեկն են։ Այս մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Այն, ինչի համար նրանք հիմա բառացիորեն վիճում են, մոտ 30-50 կիլոմետր տարածք է և Դոնեցկի շրջանի 20 տոկոսը (որն Ուկրաինայի վերահսկողության տակ է- խմբ․)։ Այն, ինչ մենք փորձել ենք անել, և կարծում եմ՝ որոշակի առաջընթաց ենք գրանցել, դա պարզելն է, թե ինչը կարող են ընդունել ուկրաինացիները, որը նրանց անվտանգության երաշխիքներ կտա ապագայի համար»,- նշել է նա։
«Սրանց մասին է խոսքը՝ դադարեցնել պատերազմը, համոզվել, որ նրանք այլևս երբեք հարձակման չեն ենթարկվի, պաշտպանել Ուկրաինայի երկարատև և երկարաժամկետ ինքնիշխանությունն ու անկախությունը, որպեսզի նրանք չդառնան խամաճիկ պետություն. նրանք իրականում անկախ և ինքնիշխան են... և թույլ տալ, որ նրանց տնտեսությունը ոչ միայն վերականգնվի, այլև բարգավաճի: Ահա թե ինչի ենք մենք փորձում հասնել այստեղ»,- հավելել է Ռուբիոն:

«Մենք շատ մոտ ենք ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ գործարքի կնքմանը». Թրամփ
3509:25
«Հայաստանը փորձում է իր որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա». Պանկին
7109:19
«Նախ պետք է հանրաքվե անցկացնել, ապա հայտ ներկայացնել Բրյուսել». Պանկին
11308:54
Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
14300:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
168Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
276Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
272Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
142Երեկ, 16:24