Մոսկվայի բանակցություններից հետո ԱՄՆ-ն Ուկրաինային հրավիրում է նոր բանակցությունների

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է, որ Մոսկվայում ուկրաինական պատվիրակության բանակցություններից հետո տեղի է ունեցել հեռախոսազրույց պատվիրակության ղեկավար, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և ԱՄՆ-ի նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի միջև։ Սիբիգան ասել է, որ զրույցի մանրամասները գաղտնի են պահվում անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ գործընթացը զգայուն է։
Նա նշել է, որ Վաշինգթոնը դրական է գնահատել Մոսկվայում կայացած բանակցությունները և հրավիրել է ուկրաինական պատվիրակությանն այցելել ԱՄՆ՝ մոտ ապագայում երկխոսությունը շարունակելու համար։ Մոսկվայի բանակցություններից ի վեր կողմերի միջև շփումները շարունակվում են։
Սիբիգան նաև հայտարարել է, որ Ումերովն այսօր խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ՝ ջանքերը հետագա համակարգելու և առաջընթացը գնահատելու համար։

«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
8703:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
11002:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
10901:00
«Սկսվել է «Ո′չ»-ի արշավ. դուք արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք, ու ... պարտված». Արա Պողոսյան
11900:24
Բեռլինում երիտասարդը Բունդեսթագի շենքից հանել է Գերմանիայի դրոշը և դրա փոխարեն տեղադրել Պաղեստինի դրոշը
24800:13
Թրամփը վենեսուելացի միլիարդատիրոջը դարձրել է Վենեսուելայից նավթի ներմուծման իր հիմնական գործընկերը
231Երեկ, 23:55
Իրանի փոխնախագահը Հայաստանում է (լուսանկար)
97Երեկ, 23:48
«Ի՞նչ կպատահի, եթե Ամուլսարի՝ ուրան պարունակող ոսկու հանքաքարը հայտնվի ցիանիդային հարթակում». Տիգրան Աբգարյան
100Երեկ, 23:24